Ախտորոշում
ԷՍԳ հոլթեր մոնիթորինգ. nairimed.com
Հոլթեր մոնիթորինգը սրտի հետազոտման ժամանակակից տեղեկատվական մեթոդներից է։ Հոլթեր մոնիթորինգի արդյունքները պայմանավորված են կլինիկական իրավիճակով։ Այն տեղեկատվական է միայն այն ժամանակ, երբ ինքնազգացողության վատթարացումները բավականին հաճախ են տեղի ունենում, և կա իրական անհրաժեշտություն դրանք գրանցել 24-48 ժամվա ընթացքում։
Տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս իրականացնել մի քանի ժամից մինչև 48 ժամ տևողությամբ էլեկտրասրտագրության (ԷՍԳ) գրանցում՝ օրվա ընթացքում, մարդու համար սովորական պայմաններում՝ տանը, աշխատավայրում, ավտոմեքենայում, քնի ժամանակ՝ առանց անհարմարավետություն պատճառելու։
Հոլթեր մոնիթորինգը պարզ և անվտանգ հետազոտություն է։ Առաջին օրը տեղադրվում է մոնիթորը, որը տևում է մոտավորապես 10 րոպե և հատուկ նախապատրաստում չի պահանջում։ Հաջորդ օրը մոնիտորը հանվում է և իրականացվում տվյալների վերլուծություն։
Որոշ դեպքերում անհրաժեշտ է օրագիր վարել, որտեղ պետք է գրել այն ամենը, ինչ վերաբերվում է սրտի աշխատանքին. նշել ֆիզիկական ակտիվության, քնի, սննդի և դեղորայքի ընդունման ժամը և այլն։
Հոլթեր մոնիթորինգի ժամանակ որևէ սահմանափակման կարիք չկա։ Պետք է առօրյա գործունեություն վարել՝ առանց ծանրաբեռնվածությունը սահմանափակելու։
ԷՍԳ շուրջօրյա գրանցում խորհուրդ է տրվում, առաջին հերթին, նրանց, ովքեր տհաճ զգացողություններ ունեն սրտի շրջանում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն սեփական առողջության նկատմամբ։
Հոլթեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս.
- հայտնաբերել սրտի իշեմիկ հիվանդությունը,
- հետևել սրտի ռիթմը վարող սարքի ֆունկցիայի խանգարմանը,
- ժամանակին հայտնաբերել սրտամկանի «համր» իշեմիան,
- տարած սրտամկանի ինֆարկտից հետո վերահսկել սրտի գործունեության խանգարումը և արյունամատակարարումը,
- հայտնաբերել սրտի ռիթմի բարդ խանգարումները, որոնք կարող են սրտի հանկարծակի կանգ առաջացնել։
Հոլթեր մոնիթորինգի ժամանակ գնահատվում է ո՛չ միայն ԷՍԳ-ն, բժշկի մոտ նաև տիրապետում է հիվանդի գանգատների և գործողությունների նկարագրությանը։ Շատ կարևոր է ԷՍԳ փոփոխությունների ժամանակ ախտանիշների նկարագրությունը՝ օբյեկտիվ պատկերի և սուբյեկտիվ դրսևորումների միջև համապատասխանությունը գնահատելու համար։
Հոլթեր մոնիթորինգի ժամանակ խորհուրդ է տրվում վարել օրագիր, որում նշվում է հետազոտվողի ինքնազգացողությունը, գանգատները, գործունեության տեսակը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, դեղերի ընդունումը, արթմնիության և քնի ժամանակը։
Սարքի տեղադրումից հետո տրվում է օրագրի տպված ձև, որը պետք է ձեռքով լրացվի՝ օրվա համապատասխան ժամերին նշելով իրականացված գործողությունները և ինքնազգացողությունը։
Նախևառաջ նշվում է մոնիթորինգի ընթացքում զբաղմունքի բնույթը և ֆիզիոլոգիական վիճակը՝ քուն, ֆիզիկական վարժություններ, քայլք, վազք, ավտոմեքենայի վարում, հուզական սթրեսներ։
Հստակ՝ ըստ ժամերի, նշվում են գանգատները, որի հետ կապված իրականացվում է մոնիթորինգը և այլ սուբյեկտիվ զգացողությունները՝ թուլություն, գլխապտույտ, ճնշում կրծքավանդակում, խեղդոցի զգացում, սրտխփոց, թուլություն, ցավ սրտի շրջանում կամ այլ տեղակայման ցավ։
Առաջարկվում է նշել ցավի բնույթը (բութ, ճնշող, ծակող, սեղմող և այլն) և տևողությունը։ Պետք է նշել, թե ինչ պայմաններում է այն առաջացել (ֆիզիկական կամ հուզական լարվածությունից հետո, հանգստի ժամանակ և այլն) և ինչպես է անցել (քայլելու ժամանակ, կանգնելիս, դեղորայքի ընդունումից հետո)։
Նշել դեղերի ընդունման ժամանակը և անվանումը
Հոլթեր մոնիթորինգի արդյունքների վերլուծությունից առաջ բժիշկը օրագրի տվյալները ներմուծում է համակարգիչ։ Այդ պատճառով օրագրի վարումը չափազանց կարևոր է որակյալ հետազոտության և վերլուծության ճշգրիտ արդյունքներ ստանալու համար։
07.10.2021 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ